«Ալ Քաիդայի» ղեկավարի սպանության մանրամասներից. «Բեն Լադենը սպանվել է գլխին հասցված կրակոցից»
Այսօր առավոտվանից աշխարհի լրատվամիջոցների գլխավոր նորությունը «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենի սպանության լուրն էր։
«Ալ Քաիդայի» ղեկավարը սպանվել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադին կից Աբոտաբադ քաղաքում՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների ռազմական գործողությունների հետևանքով գլխին հասցված կրակոցից։
Մահացածի դին գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ։ Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտությամբ։
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը՝ հղում անելով Պակիստանի «Express 24/7» անգլալեզու հեռուստաընկերությանը, Բեն Լադենի երկու կանայք, 6 երեխաներն ու 4 օգնականները ձերբակալվել են ամերիկյան զինվորականների կողմից։ Բեն Լադենի հետ սպանվել են ևս 20 մարդ։
Քաղաքի շրջանը, որտեղ իրականացվել են հատուկ գործողությունները, շրջափակված է զորքերով։ Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից։ «MSNBC» հեռուստաընկերությունը Սպիտակ տան իր աղբյուրների հաղորդած տվյալներով պարզաբանում է որոշ մանրամասներ։
Բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը ստացվել է Բեն Լադենի սուրհանդակներին հետևելու շնորհիվ։
2007–ին ճշգրտվել է այն սուրհանդակի ինքնությունը, ով Բեն Լադենի լիակատար վստահությունն էր վայելում։ 2009–ին գտնվել են Պակիստանի այն շրջանները, որտեղ գործել են սուրհանդակն ու նրա եղբայրը, իսկ 2010–ի օգոստոսին հայտնաբերվել է գողերի որջը՝ Աբոտաբադում շինությունների մի բարդ համալիր։
Համալիրում անվտանգության միջոցառումներն արտակարգ են եղել՝ կրկնակի դարպասներով մուտք, 12–16 մ բարձրությամբ պատեր, ներքին պատեր և այլն։
Համալիրում չեն եղել ո՛չ համացանց, ո՛չ հեռախոսակապ։ Շինությունները կառուցված են եղել 2005թ. քաղաքի ծայրամասում գտնվող ընդարձակ տարածության վրա։
Շինարարության համար մի քանի միլիոն դոլար գումար է ներդրվել։ Բացի երկու եղբայրներից՝ տանն ապրել է նաև երրորդ ընտանիքը։ Քանի որ շինությունում ապրող ընտանիքների թիվն ու կազմը համընկնում էին այն պատկերին, որը թեորիապես Բեն Լադենի ընտանիքինն էր, ապա Կենտրոնական հետախուզական վարչության վերլուծաբանները եզրակացրել են, որ այնտեղ է ապրում բարձրաստիճան ահաբեկիչը կամ նույն ինքը՝ Բեն Լադենը։