Լրահոս

02.05.2011 16:20


Ապօրինի ձեռնարկատիրության մի շարք դեպքերի բացահայտումներ Երևանում և Իջևանում

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բարեփոխումներն ամբողջ համակարգում, միաժամանակ հետևողական վերահսկողություն իրականացնում հարկային և մաքսային ոլորտներում` պատշաճ վարչարարություն ապահովելու նպատակով:

Իջևանի տարածքային հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության Իջևանի բաժնի աշխատակիցները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ Իջևանի բնակիչ Գագիկ Զաքարյանն առանց համապատասխան  գրանցման Տավուշի մարզի Գանձաքարում կազմակերպել և իրականացնում է փայտասղոցման  գործունեություն: Հարկային մարմինների հսկողությունից դուրս մնալու նպատակով Զաքարյանն ապօրինի գործունությունը ծավալել է Գանձաքարից դեպի անտառ տանող ճանապարհին հարակից կիսակառույց շինությունում` աշխատելով հիմնականում գիշերային ժամերին: Ստուգման պահին արտադրամասում հայտանբերվել է 1 միլիոն 200 հազար դրամի մոտ 40 խորանարդ մետր տախտակ և գերան: Զաքարյանի նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ: Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց հայտանբերելու և պատասխանատվության ենթարկելու միջոցառումները  տեսչությունում շարունակվում են:

Իսկ Էրեբունու հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության Էրեբունու բաժնի աշխատակիցների համատեղ ստուգումների արդյունքում, ապրիլ ամսվա ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք է բացահայտվել:

Այսպես, պարզվել է, որ Գառնիկ Ավետիսյանին պատկանող` ավտոմեքենաների վերանորոգման արտադրամասն առանց պետական գրանցման գործել է փետրվարից: Հայտնաբերվել են նաև ևս 9 չգրանցված` շուրջ 1 ամիս գործող  արտադրամասեր: Բացահայտվել է հարկային դաշտից դուրս գործող կոշիկի, փայտամշակման, ավտոտեխսպասարկման արտադրամասերի, հանրային սննդի կետի,  ինչպես նաև պատճենահանման ծառայության, ծաղկի և  ձայներիզների մանրածախ առևտրի սրահների անօրինական գործունեությունը, որը  կասեցվել է:

Մաքսանենգության դեպքերի հերթական կանխումը Բագրատաշենի մաքսակետում

Իսկ Նախաբացողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում տարբեր ապրանքների ստվերային ներկրման հերթական փորձերն են կանխել: Վրաստանի քաղաքացի Արմեն Մերաբյանը  նշել է, որ հայտարարագրման ենթակա ապրանք չունի, սակայն հայտնաբերվել են մաքսային հսկողությունից  թաքցված կանացի վերնաշապիկներ: Հնարամիտ մաքսանենգը բեռը պահել էր  ավտոմեքենայի նստատեղերի տակ` հատուկ բարձիկների մեջ:

Մաքսանենգության  մեկ այլ դեպք էլ գաղտնազերծվել է □Գաղտնիք□ ՍՊԸ-ի կատարմամբ. ընկերության անունով բեռը փոխադրող Հարություն Փանոսյանի ավտոմեքենայի մաքսային զննման արդյունքում  կցորդի տակ գտնվող բեռնարկղի թաքստոցից  հայտնաբերվել են  մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող կտրող գործիքների մասեր` կարծր համաձուլվածքներից մոտ կես տոննա կտրիչներ և 215 ալմաստի մածուկ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը