Լրահոս

02.05.2011 16:04


Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զվաղվելը բավական ծախսատար է

Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զվաղվելը բավական ծախսատար է

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն էին իրականացնում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները։ Նրանք բողոքում էին Թուրքիայից չմաքսազերծված բանջարեղենի ներմուծման դեմ: Նրանց խոսքերով՝ եթե, օրինակ, թուրքական լոլիկը մաքսազերծվի, ապա Հայաստանում այն պետք է վաճառվի 800 դրամով, սակայն այժմ այն արժե 500 դրամ:

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում լոլիկն առանց ջեռուցման են ստանում և, բնականաբար, ինքնարժեքը շատ ցածր է լինում։ Իսկ Հայաստանում մի շարք բանջարեղեններ արտադրվում են ջերմոցներում, ինչի ծախսատարությունն էլ կազմում է ինքնարժեքի մոտ 60%–ը։ Ի վերջո, ստացվում է այնպես, որ Թուրքիայից ներկրվող բանջարեղենի ներմուծման հարկերը վճարելուց, տրանսպորտային ծախսերը հաշվի առնելուց հետո էլ դրանց ինքնարժեքը, միևնույն է, ցածր է լինում Հայաստանի ջերմոցային տնտեսություններում արտադրված բանջարեղենի գնից։ Հետևաբար, Հրաչ Բերբերյանը հայաստանյան ֆերմերներին խորհուրդ է տալիս զբաղվել բանջարաբոստանային այլ կուլտուրաների մշակմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը