Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին մահապատիժ է սպառնում այն դեպքում, եթե ապացուցվի, որ նա անձամբ է հրաման տվել կրակել ցուցարարների վրա։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի արդարադատության նախարար Մուհամեդ ալ Գինդին։
«ԻՏԱՐ–ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, որ նոր կառավարությունը եկել է իշխանության այն բանից հետո, երբ Մուբարակը փետրվարին ստիպված էր հրաժարական տալ զանգվածային բողոքների պատճառով։
«Անկասկած, եթե նա մեղավոր ճանաչվի ցուցարարների սպանության մեջ, կարող է մահապատժի ենթարկվել։ Մուբարաքին ներում կարող է շնորհել միայն նոր նախագահը։ Եթե ե՛ս լինեի նախագահ, նրան ներում չէի շնորհի 800 նահատակների սպանության համար»,–ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ Շարմ էլ Շեյխի միջազգային հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ Եգիպտոսի նախկին նախագահի առողջական վիճակը համեմատաբար կայուն է, սակայն նա արդեն երեք օր է՝ ընկճվածության մեջ է։
Եգիպտական «Ալ Ահրամ» պարբերականի տեղեկության համաձայն՝ հիվանդանոց տեղափոխվելուց ի վեր Մուբարակը բավական նիհարել է։ Բժիշկներն ընդգծել են, որ Կահիրեի արվարձաններից Թորի բանտի հիվանդանոց տեղափոխումը լուրջ վտանգ կսպառնա նրա կյանքին։
Մուբարաքին մահապատիժ է սպառնում