Ֆրանսիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության հարցում Սենատի վրա ճնշում չի գործադրի
Ֆրանսիայի սենատը մայիսի 4–ին կքննարկի Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու մասին օրինագիծը, որը ներկայացվել էր Սոցիալիստական կուսակցության կողմից։ Ինչպես տեղեկացնում է ֆրանսիացի լրագրող Պատրիկ Էքյանը, ավելի վաղ արված կառավարության հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե օրենքը չի ընդունվելու, վրդովեցրել է Ֆրանսիայի հայկական համայնքին, որն անհանգստացած է, որ չնայած սոցիալիստների ու կոմունիստների մեծ մասի, ինչպես նաև Ժողովրդական շարժման աջակցությանը, օրենքը կարող է չընդունվել։
Այս կապակցությամբ Ֆրանսիայի հայերի կոորդինացնող խորհուրդն ապրիլի 30–ին հանդիպել է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ։ Հանդիպման ժամանակ Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ճնշում չի գործադրի Սենատի վրա, որն էլ պետք է որոշի՝ անհրաժե՞շտ է օրենքի ընդունումը, թե՞ ոչ։ Հայկական պատվիրակության կազմում էին նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսիայի նախագահի որդին՝ Ժան Սարկոզին և Շառլ Ազնավուրի ներկայացուցիչ Լևոն Սայանը։
Մայիսի 4–ին Ֆրանսիայի հայերը մտադիր են պիկետ անցկացնել սենատի շենքի առջև։