Լրահոս

02.05.2011 15:45


Ռ. Թորոսյան. «Դե արի ու մի չարացի»

Մոտ մեկ ամիս  առաջ  դիմել  ենք  երկրի  «ամենաուժեղին»՝ ըստ  էության,  բողոքարկելով    Պետական  լիազոր  մարմին-Արդարադատության նախարարության  անգործությունը  ՀՀ  օրենսդրության /մասնավորապես,  «Կուսակցությունների  մասին» ՀՀ  օրենքի 5-րդ  հոդված/ պահանջներին  հակասող, «կուսակցությունների» գործունեությունը  դադարեցնելու  կապակցությամբ/նույն Օրենքի  31-րդ հոդված/:

Իսկ  այս  խնդրով  մեր հիմնական  մտահոգությունը  կայանում է  նրանում, որ  այդ  ապօրինի զանգվածը, հիմնականում, սկսում է բոցկլտալ ընտրական  գործընթացներում՝  իրականացնելով  իշխանահաճո  հակաքարոզչություն, ինչպես  նաև, բերելով  լրացուցիչ ընտրական տոկոսներ  իշխանական կուսակցություններին:

Երեկ, ստացանք  այդ  բողոք-առաջարկության  խուճուճ պատասխանը /Հ.Գ./, ըստ  որի, օրինախախտումը  շարունակվելու  է  այնքան, մինչև  «բարեփոխիչները», ոչ  միայն կկարողանան  ուսումնասիրել համաշխարհային  լավագույն  փորձը, այլև, կպարզեն հիշյալ  Օրենքի  նախագծի  մշակման  նպատակահարմարությունը  և  հնարավորությունը, հետո  էլ  մի  լավ  էլ  հետազոտեն… Այսինքն, ակնարկվում  է, որ առաջիկա ընտրություններում, այս օրինախախտումն  էլ  է պահպանվելու:

Դե  արի  ու  մի  չարացի:

«Ընդդեմ  ՀՀԿ  ապօրինությունների» համահայկական  կոմիտեի լրատվություն

Հ.Գ.– «…մեր  կողմից  իրականացվում  է  օրենսդրության  և  համաշխարհային  լավագույն  փորձի  ուսումնասիրություն  ուղղված  «Կուսակցությունների  մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ  և  լրացումներ  կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի  նախագծի մշակման  նպատակահարմարությունը  և  հնարավորությունը  պարզելուն, ինչը  հնարավորություն  կտար  Ձեր  կողմից  բարձրացված  խնդիրներին  տալ  համապատասխան  օրենսդրական  և  համակարգային  լուծում: Նշված  ուոսումնասիրության և համապատասխան   հետազոտության  արդյունքում  ընդունված  օրենսդրական փոփոխություններից  հետո  միայն հնարավորություն  կստեղծվի լուծում  տալ  Ձեր կողմից  բարձրացված  հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը