«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին
Մայիսի 10-ին, ժամը 12.00-ին Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել այս դեպքի հետ կապված դատական բոլոր նիստերին, որոնք մինչ օրս եղել են դռնբաց: Նշենք նաև, որ դատավորը մերժել էր ամբաստանյալի պաշտպանի` նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը, որի համար վերջինս դիմել էր Վերաքննիչ ատյանի դատարան` բողոքարկելով դատավորի որոշումը: Վերջին նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանը պնդել է, որ չի ստացել նիստը դռնփակ անցկացնելու մերժման ծանուցումը, ինչպես նաև ժամանակ է խնդրել Վճռաբեկ դատարան դիմելու համար:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին մասնակցելու դատավարությանը արդար վճռի ընդունման հարցում սեփական շահագրգռվածությունը ցույց տալու համար:
Բոլոր այն լրագրողները, ովքեր հետաքրքրված են լուսաբանելու դատական նիստի հետագա ընթացքը, կարող են մայիսի 10-ին, ժամը 11:15-ին լինել Այրարատ տոնավաճառի հետնամասում, որտեղից մեկնում են Մասիս տանող փոխադրամիջոցները:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի քարտուղարություն