Դավիթ Ջամալյան. «Ադրբեջանը չի գնա պատերազմի վերսկսման»
–Ադրբեջանը շարունակելու է սրել լարվածությունը շփման գծում մինչև այն պահը, երբ հասկանան, որ պատերազմի վտանգն ու սպառնալիքը սպառվել են, և իրական պատերազմի մասին չեն հավատա նաև իրենք՝ ադրբեջանցիները,–այսօրվա ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքերով՝ միջադեպերի ժամանակ գրանցված կորուստները ոչ մի կերպ չեն սթափեցնի Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև ռազմական սպառնալիքը չդառնա ընդամենը սպառնալիք, այլ ոչ թե հնարավոր իրականություն։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ավելացրել է, որ այս միջադեպերը կարող են լինել բանակցային ընթացիկ իրողությունների նկատմամբ Ադրբեջանի անհամաձայնության անուղղակի դրսևորում, քանի որ նրա դիրքորոշումը մաքսիմալիստական է։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը չի գնա լայնածավալ պատերազմի վերսկսման, քանի որ այն մեծ ռիսկ է պարունակում ինչպես ալիևյան կլանի, այնպես էլ Ադրբեջան պետության համար։ Ըստ փորձագետի՝ պատերազմի վերսկսման հավանականությունն այժմ ավելի քիչ է, քանի որ ուժերի հավասարակշռությունը խախտված չէ։ Բանախոսը նաև ավելացրել է, որ եթե Ադրբեջանը կարողանար պատերազմի միջոցով հետ բերել հողերը, ապա անպայման կգնար այդ քայլին։

7or.am