Լրահոս

02.05.2011 14:51


Քաղաքագետ. «Ադրբեջանը պատրաստ չէ ու չի ուզում պատերազմ սկսել»

Քաղաքագետ. «Ադրբեջանը պատրաստ չէ ու չի ուզում պատերազմ սկսել»

Այսօր տեղի ունեցած ասուլիսում Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը և ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսել են ղարաբաղաադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճի մասին։

Քաղաքագետի կարծիքով Ադրբեջանը շարունակելու է նմանատիպ դիվերսիաներն ու գործողությունները, որովհետև իրականում նա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին ինչ–որ կերպ ազդելու միայն մի լծակ ունի, այն է՝ պատերազմի սպառնալիքը։ Դրանից բացի որևէ այլ ռեսուրս նա չունի։ Ինչպես նշել է քաղաքագետը, պատերազմի սպառնալիքի վտանգը դեռ չի նշանակում պատերազմի վերսկսում, քանի որ այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելի շատ խոսում է այդ մասին, քան իրագործում, արդեն իսկ վկայում է, որ նա ո՛չ պատրաստ է, ո՛չ էլ ցանկանում է պատերազմ սկսել։ Այս գործողությունները, որոնք բերում են նաև զոհերի, որևէ կերպ չեն կարող իրական քաղաքականության վրա ազդել ու ստիպել հայկական կողմին գնալ զիջումների կամ փոխել միջազգային հանրության դիրքորոշումը։

–Ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը չեն ցանկանում պատերազմ. միայն Ադրբեջանն է խոսում այդ մասին,–ավելացրել է Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը