Հարցազրույց

02.05.2011 14:30


Տիգրան Առաքելյան

Տիգրան Առաքելյան

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի համակիր, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ

–«Հիմա» կարգախոսը, որով դուք մշտապես առաջնորդվել եք, արդյոք այսօ՞ր էլ ուժի մեջ է։

–«Հիմա»–ն ժամանակային առումով ժողովրդի միակ պահանջն է, որ ուզում է այս վայրկյանին կատարվի, երեկ կատարվեր, անցյալ տարի կատարված լիներ, այսինքն՝ դա ժամանակային առումով պահանջ է։

Հիմա որքանո՞վ է այդ կագախոսը, այդ պահանջն արդիական, հատկապես ՀԱԿ երիտասարդության համար։

–Դա ոչ միայն ՀԱԿ երիտասարդության, դա ընդհանրապես պայքարող մարդկանց կարգախոսն է, որը միշտ ակտուալ է, ու միշտ կարող է օգտագործվել։

Վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ հանրահավաքի մասնակիցներից ոմանք Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի ժամանակ բացականչեցին «հիմա», իսկ Լևոն Տեր–Պետրոսյանը խնդրեց ուշադիր լինել՝ հիշեցնելով, որ նախորդ հանրահավաքի ժամանակ իրենք իրար հետ պայմանագիր են կնքել, և պետք է դրա շրջանակներից դուրս չգան։

ՀԱԿ–ն ունի իր քաղաքական գիծը, քաղաքական օրակարգը և շարժվում է, ըստ քաղաքականության մեջ գտնվող, այս պահի դրությամբ, այն հանգամանքներով, որոնցով կարելի է առաջնորդվել ու քաղաքական գիծը տանել առաջ։ Եվ եթե այդ պահին այդ ցանկությունը՝ «Հիմա»–ն, 20 րոպե հետո է, իհարկե, Լևոն Տեր–Պետրոսյանն ասի՝ «հիմա չէ, չշտապեք, 20 րոպեից է», ու եթե մենք ընտրել ենք Լևոն Տեր–Պետրոսյանին մեր առաջնորդ, նշանակում է՝ մենք պետք է, իհարկե, «Հիմա» միշտ բղավող լինենք, բայց հետևենք քաղաքական իրականությանը նույնպես։

ՀԱԿ–ի այսօրվա քաղաքականությունից դուք գո՞հ եք։

–Շա՛տ գոհ եմ, ոչ թե՝ գոհ եմ։

Տիգրա՛ն, ինչպե՞ս ես վերաբերվում Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթին, որտեղ նա առանձնացրեց մի շարք երիտասարդների՝ նշելով, որ նրանց հեղափոխական տրամադրությունները պայմանավորված են բացառապես քաղաքական ռոմանտիզմով։ Դա կարծես ուղղված էր հենց ձեզ՝ երիտասարդներիդ, ովքեր այսօր շատ ավելի պահանջատեր են, ավելի ակտիվ գործողություններ են ուզում։

–Եթե դա մի քիչ ավելի նորմալ ենք կարդում, դրանից ոչ թե ինչ–որ վիրավորվելու կամ նեղանալու կամ մեկնաբանելու առանձին կարիք է լինում, այլ ուղղակի անիմաստ անհամբերության սաստող նախադասություն է կամ կոչ էր կամ ուղերձ։ Դրան այլ մեկնաբանություն չեմ կարող տալ։

Կա՞ն այդպիսիները։

–Եթե մարդիկ գտնում են, որ հենց այդ պահին պետք է վերջացնել հարցը, այնտեղ նստացույց բղավողներ կային, այո՞։ Այսինքն՝ մարդիկ հասել են նրան, որ արդեն ժամ առաջ, վարկյան առաջ ուզում են այս ամենը վերջացած տեսնել, իսկ քանի որ, իմ կարծիքով, այսօրվա պլանների մեջ չէր մտնում, որ ամսի 28–ը վերջին օր է, նշանակում է՝ պետք է այդպիսի կոչ էլ լիներ։

Իսկ ինքդ ջրբաժան չէի՞ր համարում այդ օրը։ Կիսաբաց դուռը կարելի՞ է բավարար համարել։

–Իհարկե, եթե այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ քայլեր են կատարվում, հո մենք մեր ազգի թշնամին չե՞նք, մեր երկրի թշնամին չե՞նք։ Ես անձամբ դա գնահատում եմ շատ լուրջ արված քայլ, քանի որ, եթե տեսնում ենք՝ կատարվում են գործողություններ, եթե տեսնում ենք՝ պահանջների կատարում կա, իհարկե, չարժեր այլ քայլ կատարել, քան տալ այդ մեկ ամիս ժամանակը։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը