Աշխարհ

24.11.2020 14:25


Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 128 նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 128 նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 128 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 111 818 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 92 215 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 1 051 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 39 պացիենտ, իսկ առողջացել է 3 045 մարդ:

Կարանտինում է գտնվում 2 102 քաղաքացի, տանը բուժում է ստանում 6 192 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 739 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը