Լրահոս

02.05.2011 14:24


Ռուսաստանն ու Ֆրանսիան ողջունել են Բեն Լադենի մահը

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ամերիկյան ԶԼՄ–ն գրել է, թե «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենը թաղվել է ծովում։

Ամերիկայի իշխանությունները որոշել են Բեն Լադենին թաղել մահմեդական ավանդույթի համաձայն՝ 24 ժամվա ընթացքում։

Որոշել են նրան չթաղել հողում, որպեսզի նրա հետևորդների համար ուխտատեղի  չդարձնեն։

«BBC»–ն նաև հաղորդում է, որ Ֆրանսիայի  նախագահ Նիկոլյա Սարկոզին ողջունել է ԱՄՆ–ին Բեն Լադենին հետևողականորեն փնտրելու համար և  նրա մահը համարել է  «ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում  կարևորագույն իրադարձություն»։

Ռուսաստանի Պետդուման նույնպես  ողջունել է Բեն Լադենի  մահը։

–Սա առարկայական առաջընթաց է ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում,–ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի  ղեկավար Կոնստանտին Կոսաչևը։

Այս խորագրի վերջին նյութերը