Հրանուշ Հակոբյանը խիստ նկատողություն է հայտարարել Թամար Պողոսյանին և օգնության կանչել ՀՀ վերահսկիչ պալատին
Ապրիլի 29-ին տեղի ունեցած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է հիմնադրամում ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև գործադիր տնօրենի բողոքների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության տեղեկանքը:
Սփյուռքի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հիմքընդունելովպաշտոնականփաստաթղթերումբերվածփաստերը` «Մեկազգ, մեկմշակույթ» հիմնադրամիհոգաբարձուներիխորհուրդնարձանագրել է, որհիմնադրամնիրկանոնադրականգործառույթներնիրականացրելէմասնակիորեն՝միայնպետությանկողմիցնախատեսվածևֆինանսավորվածմիջոցառումներիշրջանակներում, հիմնադրամիգործադիրտնօրենԹ. Պողոսյանըգերազանցելէիրլիազորությունները, խախտել «Հիմնադրամներիմասին» ՀՀօրենքիևկանոնադրությանպահանջները, ժամանակինչիկատարելհոգաբարձուներիխորհրդիորոշումը:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշել է հիմնադրամի գործադիր տնօրեն ԹամարՊողոսյանինհայտարարելխիստնկատողությունևդիմելՀՀվերահսկիչպալատին՝ կազմակերպել հիմնադրամի գործունեության ֆինանսատնտեսական համալիր ստուգումներ:
Հոգաբարձուների խորհրդի նիստում միաձայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուներիխորհրդինախագահ էվերընտրվելՀրանուշՀակոբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թամար Պողոսյանը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հրանուշ Հակոբյանը խիստ նկատողություն է հայտարարել Թամար Պողոսյանին և օգնության կանչել ՀՀ վերահսկիչ պալատին
Ապրիլի 29-ին տեղի ունեցած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է հիմնադրամում ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև գործադիր տնօրենի բողոքների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության տեղեկանքը:
Սփյուռքի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերում բերված փաստերը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն արձանագրել է, որ հիմնադրամն իր կանոնադրական գործառույթներն իրականացրել է մասնակիորեն՝ միայն պետության կողմից նախատեսված և ֆինանսավորված միջոցառումների շրջանակներում, հիմնադրամի գործադիր տնօրեն Թ. Պողոսյանը գերազանցել է իր լիազորությունները, խախտել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի և կանոնադրության պահանջները, ժամանակին չի կատարել հոգաբարձուների խորհրդի որոշումը:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանին հայտարարել խիստ նկատողություն և դիմել ՀՀ վերահսկիչ պալատին՝ կազմակերպել հիմնադրամի գործունեության ֆինանսատնտեսական համալիր ստուգումներ:
Հոգաբարձուների խորհրդի նիստում միաձայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել Հրանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թամար Պողոսյանը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
7or.am