Լրահոս

02.05.2011 12:41


ՀՀԿ մամուլի խոսնակ. «ՀՀԿ օրակարգում ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական արտահերթ ընտրությունների խնդիր չկա՛ ու չի՛ քննարկվել երբեք»

ՀՀԿ մամուլի խոսնակ. «ՀՀԿ օրակարգում ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական արտահերթ ընտրությունների խնդիր չկա՛ ու չի՛ քննարկվել երբեք»

ՀՀԿ–ական պատգամավորներից ոմանք վերջին օրերին հայտարարել էին, թե Հայ ազգային կոնգրեսը և իշխանությունները կարող են երկխոսել ցանկացած հարցի շուրջ, այդ թվում և արտահերթ ընտրությունների։ Մեկնաբանելով իր կուսակիցների այս հայտարարարությունը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»–ին ասել է.

–Ինչպես հանրապետական, այնպես էլ այլ քաղաքական գործիչներ ունեն իրենց անձնական կարծիքը և խոսում են տեսական հնարավորության մասին։ Ես՝ որպես կուսակցության խմբակցության քարտուղար և որպես հանրապետական, ունեմ և՛ իմ անձնական կարծիքը, և՛ մեր կուսակցության պաշտոնական դիրքորոշումը։ Ես արձանագրում եմ փաստը, որ ՀՀԿ օրակարգում ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական արտահերթ ընտրությունների խնդիր չկա՛ ու չի՛ քննարկվել երբեք։ Օրակարգում նման հարց չկա՛։ Իսկ ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա ես չեմ տեսնում որևէ տրամաբանական հիմք, որպեսզի երկրում տեղի ունենան արտահերթ ընտրություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը