Լրահոս

02.05.2011 11:45


Գնացել է սունկ հավաքելու և չի վերադարձել

Մայիսի 2-ին՝ժամը 00.46-ին, ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ,1965թ.-ին ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս սունկ հավաքելու և չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը:

Բերդ քաղաքի հատուկ փրկարական ջոկատի 12 հրշեջ-փրկարներ մեկնել են որոնողական աշխատանքների: Մայիսի 2-ի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում էին:

Այս խորագրի վերջին նյութերը