Մայիսի 1-ին ՝ժամը 04.35-ին , տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում տեղի է ունեցել ավտոպատահար և ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված համգամանքներում ՛՛Նիվա՛՛ մակնիշի 886 ՏՍ 25 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Մ. Խորենացի փողոցի թիվ 95 տան մոտ կայանած ՛՛ԳԱԶ-53՛՛ մակնիշի 63 ՕԼ 626 պետհամարանիշի ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով ՛՛Նիվա՛՛ ավտոմեքենայի վարորդ,1977թ.-ին ծնված Կարեն Բարսեղյանը և ուղևոր,1987թ.-ին ծնված Գարիկ Թևոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Արարատ քաղաքի հիվանդանոց: Ավտոմեքենայի գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:
Կ. Բարսեղյանի և Գ. Թևոսյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
…
Նույն օրը՝ժամը 13.39-ին , ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկներով):
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛Մերսեդես C-280՛՛ մակնիշի 24 ՏԼ 570 պետհամարանիշի և ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի 2486 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1955թ.-ին ծնված Սարգիս Գրիգորյանը տեղում զոհվել է, իսկ ուղևոր,1986թ.-ին ծնված Գոհար Կարապետյանը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 1 կլինիկական հիվանդանոց::
Պարամեդիկների ուժերով Ս.Գրիգորյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա:
Ավտոպատահարներ