Լրահոս

02.05.2011 11:02


Հատուկ գործողության ժամանակ սպանվել է նաև Բեն Լադենի որդին

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ամերիկյան հատուկ ծառայությունների  հատուկ գործողության ընթացքում, որի ժամանակ սպանվել էր Ուսամա Բեն Լադենը, սպանել են  նաև  նրա որդուն։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Պակիստանում հատուկ գործողության ժամանակ ամենաքիչը 3 մարդ է զոհվել, որոնց թվում՝ նաև «Ալ Քայիդայի» ղեկավարի որդին։

Հիշեցնենք, որ Պակիստանի Աբոտաբադ քաղաքում «Ալ  Քայիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենը սպանվել է Միցյալ Նահանգների զինվորականների կողմից, և այդ լուրը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Այս խորագրի վերջին նյութերը