ՄԱԿ–ի առաքելության աշխատակազմը հեռանում է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից
«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ՄԱԿ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Բունկերին, հայտնում է, որ մի շարք երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանատների վրա հարձակումների մասին հաղորդագրությունների համպատկերին ՄԱԿ–ի առաքելության Լիբիայում գտնվող աշխատակազմը պատրաստվում է հեռանալ մայրաքաղաք Տրիպոլիից։
Կիրակի հաղորդագրություն է ստացվել մի շարք երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանատների վրա հարձակման ու «բարբարոս գործողությունների» մասին։
Բրիտանական Ֆորին–գրասենյակը հաղորդել է Տրիպոլիում Միացյալ Թագավորության դեսպանի նստավայրի ավերածությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին։
Իտալիայի ԱԳՆ–ը հայտարարել է, որ իրենց դեսպանատունն ու դեսպանի նստավայրը թալանվել ու ավերվել են։
Արևմուտքի երկրների մեծ մասը տարհանել է իր ներկայացուցչությունների անձնակազմերին, երբ մարտին ՆԱՏՕ–ն սկսել է Լիբիայի դեմ ռազմաօդային գործողությունները։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կիրակի որոշում են ընդունել երկրից Լիբիայի դեսպանին վտարելու մասին։