Լրահոս

02.05.2011 10:41


Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝  մայիսի 2-ին պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նախագահ տկն. Միշելին Կալմի-Ռեյի, Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ: Նախատեսված է նաև Նախագահի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը կայցելի նաև Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, հայկական տաղավարում կծանոթանա Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, կդիտի «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը: Հանրապետության ղեկավարը ներկա կգտնվի նաև հայ մատենագրության թվանշային գրադարանի շնորհանդեսին, կայցելի ժամանակակից արվեստի ցուցահանդես:

Այս խորագրի վերջին նյութերը