Լրահոս

02.05.2011 10:24


Բելգիայի խորհրդարանն օրենք է ընդունել հասարակական վայրերում չադրա կրելն արգելելու մասին

Բելգիայի  ներքին պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրենքի նախագիծը, որն արգելում է հասարակական վայրերում չադրա և մուսուլման կանանց գլուխն ու դեմքը  ծածակելու համար  նախատեսված  այլ  շորեր  կրելը։

Կողմ է քվեարկել 129 պատգամավոր, մեկը դեմ է եղել, իսկ  երկուսը՝ ձեռնպահ։

Ինչպես հաղորդում է «Deutsche Welle»–ը, որոշումը փոխանցվել է վերին պալատի՝ սենատի քննարկմանն ու  հաստատմանը։ Քննարկման օրը դեռ նշանակված  չէ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելգիայի շուրջ երկու տասնյակ քաղաքներ և համայնքներ  չադրա  կրելն արգելել էին տեղական մակարդակով։

Նշենք նաև, որ Եվրամիության անդամ երկրներից առաջինը, ով արգելել  էր  հասարակական վայրերում չադրա կրել, Ֆրանսիան էր։ Համպատասխան օրենքն  այնտեղ ուժի մեջ  է մտել ապրիլի  կեսերին։  Ինչպես հաղորդում է «Газета.Ru»–ն, այդ օրվանից ի վեր ոստիկանությունը մեկ անգամ չէ,  որ  օրինազանցներին 150 եվրոյի չափով տուգանել է։

Այս խորագրի վերջին նյութերը