Տրիպոլիի եպիսկոպոսը հաստատել է, որ Քադաֆիի որդին զոհվել է ՆԱՏՕ–ի օդային հարվածներից
Տրիպոլիի եպիսկոպոս Ջովանի Ինոչենցո Մարտինելին կիրակի հաստատել է, որ նախօրեին ՆԱՏՕ–ի օդային հարվածներից զոհվել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սայիֆ ալ–Արաբը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով իտալական «Sky TG24» հեռուստաալիքին։
Քադաֆիի շաբաթ օրվա առավոտյան հեռուստաուղերձի ժամանակ ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Տրիպոլիում գտնվող լիբիական հեռուստաընկերության շենքի անմիջական հարևանությամբ, իսկ կիրակի գիշերը հարվածել են Տրիպոլիի Բաբ ալ–Ազիզիա շրջանի թիրախներին, որտեղ գտնվում է Քադաֆիի նստավայրը։
Հաղորդվում է, որ օդային հարվածներից զոհվել են Քադաֆիի կրտսեր որդին՝ 29–ամյա Սայիֆ ալ–Արաբը, առաջնորդի երեք թոռները, ինչպես նաև իր մի քանի ընկերներն ու հարևանները։ Լիբիայի առաջնորդն ու իր կինը չեն տուժել։ Իր հերթին՝ ՆԱՏՕ–ն ընդունել է Տրիպոլիում մի շարք թիրախներին հարվածելու փաստը, բայց չի հաստատել Քադաֆիի կրտսեր որդու մահվան մասին տեղեկությունը։