Լրահոս

02.05.2011 09:37


Օբաման հաստատել է, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է

Օբաման հաստատել է, որ  Ուսամա բեն Լադենը սպանվել է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է կիրակի օրը ամերիկյան լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե Պակիստանի Աբոտաբադ քաղաքում«Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենը սպանվել է Միցյալ Նահանգների զինվորականների կողմից։ «ԱՄՆ-ն իրականացրել է հատուկ գործողություն, որի ժամանակ ոչնչացվել է Ուսամա բեն Լադենը՝ ով պատասխանատու է հազարավոր անմեղ մարդկանց մահվան համար»,–«Ռիա Նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Օբաման։ Ըստ լրատվամիջոցների Օբամայի այս հայտարարությունը մի քանի անգամ հետաձգվել է։

Ավելի վաղ չէր հաղորդվում, թե որտեղ է սպանվել Ուսամա բեն Լադենը։ CNN–ը հաղորդում էր, որ նա մահացել է Աֆղանստանում կատարված օդուժի հարվածների ժամանակ, սակայն այլ լրատվամիջոցներ հայտնում էին, որ «Ալ Քաիդայի» առաջնորդը սպանվել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից ոչ հեռու գտնվող տներից մեկի ռմբակոծման ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը