ԱԳՆ. «Ադրբեջանի վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»
Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հռտևանքով 3 հայ զինվորի սպանության վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:
«Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայող է սպանվել: Ադրբեջանի դրսևորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա: Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից և երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման և միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը: Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: