Լրահոս

30.04.2011 15:26


Ճարտարապետ. «20 տարի լսում եմ Լևոն Տեր–Պետրոսյանին ու ոչ մի պետականամետ, կառուցողական խոսք չեմ լսել»

Ճարտարապետ. «20 տարի լսում եմ Լևոն Տեր–Պետրոսյանին ու ոչ մի պետականամետ, կառուցողական խոսք չեմ լսել»

Ճարտարապետ Լևոն Իգիթյանի համար անհասականալի է ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը։

Ո՞ր կառուցվածքի շուրջ է այդ երկխոսությունն ընթանալու։ Մեկը նախագահ է, մյուսը՝ պատրաստվում է գնալ-ասել` դու իջի՛, ե՛ս եմ նախագահ դառնալու,–ասել է Լ. Իգիթյանն ու հավելել,–քսան տարի լսում եմ նրան ու ոչ մի պետականամետ, կառուցողական խոսք չեմ լսել, քանդողական` ինչքան ուզեք։

Նրա կարծիքով՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը քաղաքականության մեջ սեփական ամբիցիաները բավարարող մարդ է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Լ. Իգիթյանի, չի ցանկանում վերադառնալ մեծ քաղաքականություն։ Նա նշել է, որ մարդուն գնահատում է նրանով, թե ի՞նչ ստացավ և ի՞նչ թողեց գնալուց հետո, ու ընդգծել, որ Ռ. Քոչարյանը ստացավ քանդված երկիր ու իրենից հետո թողեց ինչ–որ չափով արտադրություն ունեցող երկիր։

Նա նշել է, որ հայ էթնոսը միշտ ինդիվիդուալիստ է եղել, սակայն այսօր հայ հասարակության մեջ ամբոխին վայել հոգեբանություն է ստեղծվել.

Ես չեմ հասկանում` մեր պատմական ճակատագիրը մոռանալով՝ ո՞նց են մի փոքր բարձունքի վրա կանգնած մարդկանց մոտ հավաքվում ու լուրջ լսում։

Նա համոզված է, որ յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր տեղում, այնինչ այսօր քաղաքականությամբ զբաղվում են սիրողական մակարդակով։

Հայաստանում վատ սովորող երեխա չպետք է լինի,–սա, ըստ Լ. Իգիթյանի, պետք է լինի հայերի կարգախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը