Լրահոս

30.04.2011 14:47


ՀՀԿ պատգամավորը ՀԱԿ–իշխանություն երկխոսության մասին. «Ցանկացած խնդրի շուրջ կարելի է խոսել»

ՀՀԿ պատգամավորը ՀԱԿ–իշխանություն երկխոսության մասին. «Ցանկացած խնդրի շուրջ  կարելի է խոսել»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը պատասխանելով «7օր»–ի հարցին, թե այսօր  ընդդիմությունն (ՀԱԿ) ու իշխանությունը ինչի՞ շուրջ  կարող են երկխոսել, և ինչի՞ շուրջ երկխոսություն ընդհանրապես չի  կարող լինել՝ ասել է, թե կարիք չկա խոսելու կամ չխոսելու համար որոշակի կետեր ամրագրել։

Ցանկացած խնդրի շուրջ  կարելի է խոսել, կարելի է հասկանալ խնդիրը և  լուծման ճանապարհներ փնտրել։ Իսկ հիմնական, ամենակարևոր խնդիրը, ըստ իս, քաղաքակիրթ ճանապարհով քաղաքական գործընթացներին մասնակցելն է։ Սա այսօր ամնակարևոր ու ամենաանհրաժեշտ խնդիրն է, որը կա մեր քաղաքական դաշտում,–ասել է նա։

Հարցին, թե արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ կազմակերպելու շուրջ կարո՞ղ է երկխոսություն լինել, Կարեն Ավագյանը պատասխանել է.

–Ես արդեն ասացի։ Եթե քաղաքական գործընթացներ են, ապա քաղաքական գործընթացներն իրենց մեջ  ենթադրում են օրենքին համապատասխան գործընթացներ։ Արտահերթ ընտրությունների կարիքն այսօր չկա։ Արտահերթ ընտրությունների խնդիր Հայաստանում չկա, իսկ օրենքն էլ քաղաքակիրթ ճանապարհով, քաղաքակիրթ գործընթանցներ է ապահովում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը