Ըստ վիճակագրության՝ ամուսնությունների ցուցանիշն աճել է 3,9%–ով
Այսօր 2011թ. առաջին եռամսյակի ամուսնության ու ամուսնալուծության ցուցանիշներն է ներկայացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
2011թ. հունվար–մարտ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 4604 ամուսնություն։ Նախորդ տարվա ցուցանիշից այն ավելի է 3,9%–ով։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ աճել է նաև ամուսնալուծությունների քանակը՝ նախորդ տարվա 709 դեպքի փոխարեն այս տարվա առաջին եռամսյակում կազմելով 776։ Ամուսնալուծության աճը կազմել է 9,4%։
–Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 1 ամուսնալուծության դեպք է գրանցվում,–նշել է Կ. Կույումջյանը։
Տարիքային առումով բոլոր ամուսնալուծությունների 28%–ը գրանցվել է 20 և ավելի տարի ամուսնացած զույգերի շրջանում, այնուհետև հաջորդում են 1–4 տարի ամուսնացածները՝ 19,5%։

7or.am