Այսօր հրավիրված ասուլիսում2011թ. առաջին եռամսյակի մահացության ցուցանիշներն է ներկայացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է մահացության 7851 դեպք. նախորդ տարվա համեմատ աճելով 9,1%–ով՝ այն կազմել է 7193։ Այս տարվա տվյալներով՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով, նախորդ տարվա 9,0 մարդու փոխարեն, մահանում է 9,8 մարդ ։
Արձանագրվել է նաև, որ բնական հավելաճի ցուցանիշը նվազել է շուրջ 30%–ով. մանկածնության ու մահացության դեպքերի տարբերությունն այս տարի կազմել է 2400՝ նախորդ տարվա 3432–ի փոխարեն։
Կ. Կույումջյանը նաև ներկայացրել է կյանքի սպասվող միջին տևողությունը՝ գնահատված 2009թ. տվյալներով։ Այդ վիճակագրության համաձայն՝ ՀՀ բնակչի կյանքի միջին տևողությունը 73,9 տարի է։ Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրքաղաքում՝ 74,1 տարի, իսկ ամենացածրը՝ Շիրակի մարզում է՝ 70,6։ Ավելի քան 6 տարի տարբերություն կա տղամարդկանց ու կանանց կյանքի միջին տևողության միջև. տղամարդկանցը կազմում է 70,6 տարի, իսկ կանանցը՝ 77։
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը ներկայացրել է նաև մահացության հիմնական պատճառները։ Բոլոր մահերի 49,4%–ը գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդաթյունների հետևանքով՝ կազմելով 3881 դեպք նախորդ տարվա 3684–ի համեմատ, և աճը կազմել է 5,3%։ Նորագոյացության հետևանքով մահերի թիվն աճել է 3,4%–ով ու կազմել 1380 դեպք։ Դժբախտ պատահարների, թունավորումների ու վնասվածքների պատճառով մահացության դեպքերն աճել են 14,4%–ով՝ այս տարի կազմելով 302։ 2011թ. առաջին եռամսյակում ՁԻԱՀ–ի պատճառով մահացության դեպք չի գրանցվել։
Բնական հավելաճի ցուցանիշը նվազել է շուրջ 30%–ով
Այսօր հրավիրված ասուլիսում 2011թ. առաջին եռամսյակի մահացության ցուցանիշներն է ներկայացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

7or.am