Աշխարհ

19.11.2020 17:49


ՌԴ-ն չի խախտել ՀԱՊԿ-ի իր պարտավորությունները. Լավրովը` ղարաբաղյան համաձայնության մասին

ՌԴ-ն չի խախտել ՀԱՊԿ-ի իր պարտավորությունները. Լավրովը` ղարաբաղյան համաձայնության մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան, Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածության հասնելիս, չի խախտել ՀԱՊԿ-ի գծով իր պարտավորությունները։

«Մի կողմից (պնդում են. խմբ) «Ռուսաստանը գրեթե բոլորին խաբել է և դարձել գլխավոր շահառուն»: Իսկ մյուս բևեռում «Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակիցներին»։ Ընդ որում` դուք տեսնում եք, թե տեղի ունեցածը որքան անազնիվ են մեկնաբանում նաև մեր` ռուսական քաղաքագիտական միջավայրում»,-ասել Է Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարը նշել է, որ որոշ վերլուծաբաններ ուղղակիորեն մեղադրում են Հավաքական անվտանգության պայմանագրի վերաբերյալ պարտավորությունների դավաճանության մեջ:

«Նախ` չեմ կարծում, որ մարդիկ (իսկ ես գիտեմ նրանց ազգանունները) պարզապես քաղաքականապես ու իրավաբանորեն անգրագետ են։ Երկրորդ՝ նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ-ի պարտավորությունները տարածվում են բացառապես ՀԱՊԿ անդամ երկրին արտաքին ագրեսիայից պաշտպանելու վրա, ինչը, իհարկե, տեղի չի ունեցել Հայաստանի հետ։ Նման օրինակները շատ են։ Դրանք թողնում եմ արտասահմանում և Ռուսաստանի Դաշնությունում եղած հեղինակների խղճի վրա»,-նշել է Լավրովը։

«Հիմա, ըստ ամենայնի, մեր մոլի ընդդիմադիրների համար բոլոր միջոցներն էլ լավն են՝ ընդհուպ մինչև փաստերի բացահայտ վերադասավորում։ Մենք կաշխատենք մեր արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ, որը սահմանված է նախագահի կողմից և վայելում է մեր քաղաքացիների լայն աջակցությունը` դատելով հարցումներից, այդ թվում` RT-ի»,-հավելել Է նախարարը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը