Հայցադիմում պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանին
Հայցվոր`
Արմեն Այվազյան
(Երևան, 0015, Զաքյան փողոց, 8-րդ շենք, բնակարան № 8)
Պատասխանող`
Հայկ Դեմոյան
(Երևան, 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ)
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին
I. Գործի փաստերը.
Պարոն Արմեն Այվազյանը (այսուհետ` Հայցվոր) քաղաքագիտու-թյան դոկտոր է, Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա ավագ գիտաշխատող, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանում և Սփյուռքում ճանաչված ու հարգանք վայելող գիտնական և հասարակական գործիչ:
Պարոն Հայկ Դեմոյանը (այսուհետ` Պատասխանող) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղա-սպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է:
2011 թվականի մարտի 30-ին Պատասխանողը, գտնվելով Ամերի-կայի Միացյալ Նահանգներում, հարցազրույց է տվել «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին, իսկ այնուհետև` 2011 թվականի ապրիլի 11-ին http://nt.am , իսկ ապրիլի 12-ին` http://hetq.am վեբ-կայքերում հրապարակել է «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. Ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատե-հապաշտության մասին» գրության շուրջ» վերնագրով մի հոդված:
Ուղիղ եթերում հեռարձակված վերոհիշյալ հեռուստահաղորդման (այսուհետ` հեռուստահաղորդում) ընթացքում, ինչպես նաև վերը նշված հոդվածում (այսուհետ` հոդված) Պատասխանողը Հայցվորին հասցրել է մի շարք վիրավորանքներ և զրպարտել է նրան:
Այսպես`
Հեռուստահաղորդման մասով.
Հեռուստահաղորդման ժամանակ[1] իր տված հարցազրույցի ընթաց-քում հեռուստադիտողներից մեկը զանգահարել և Պատասխանողին հարց է տվել այն մասին, թե արդյո՞ք նրա տարիքն ու փորձը ներում են զբաղեցնել նման պատասխանատու պաշտոն և, արդյոք, ավելի լավ չէ՞ր լինի այդ պաշտոնը վստահել առավել պատրաստված մասնագետների, առավել ևս, երբ այդպիսիք կան ու նրանցից մեկը, նշված հեռուստա-դիտողի կարծիքով, Հայցվորն է:
Պատասխանողը, առանց որևէ փաստական հիմքի, վերը նշված հե-ռախոսազանգը վերագրել է Հայցվորին (իբրև թե այն Հայցվորն է կազմա-կերպած եղել). «Անձի շուրթերով խոսում է նույն այն անձը որի անունը հնչեցվեց՝ Արմեն Այվազյանը»: Այնուհետև, Պատասխանողը Հայցվորին անվանել է «խառնակիչ» և հայտարարել, թե իբր հայցվորի մարդկային այդ «տեսակը հայտնի է հայկական բոլոր շրջանակներին»:
Հեռուստահաղորդման ժամանակ Պատասխանողը Հայցվորին ան-վանել է «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկա-վար», «պետական հանցագործ»: Հայտարարել է, թե Հայցվորը «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բա-ժանարար գծեր անցկացնել» և, որ «այժմ փորձում է իրեն [Պատասխա-նողին] թիրախ ընտրել», ինչպես նաև` որ «ստիպված էր [Հայցվորին] չդատել» ու, ինչ-որ խմբի հետ միասին, համապատասխան «գործո-ղություններ չիրականացնել»:
Հեռուստահաղորդման ժամանակ պատասխանողը նաև հայտարա-րել է, թե Հայցվորը, թուրքական մամուլի վրա հիմնվելով, առաջինն է հայտարարել այն փաստի մասին, որ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Թուրքիայի նախագահի Երևանում գտնվելու օրը` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ Ծիծեռնակաբերդի Հայոց Եղեռնի հուշարձանի լույսերը մարվել են և իբրև թե Հայցվորն այս առթիվ հոդված է հրապարակել: Պատասխանողը նշել է, թե Հայցվորը, այդպիսով, «թուր-քական խայծն է կուլ տվել», զեղել է «[իր] կուտակած թույնը, մաղձը, նախանձը», «պետական հանցագործություն է իրականացրել» և «խայտա-ռակել է և՛ Ծիծեռնակաբերդը, և´ Հայաստանի Հանրապետությունը»: Պատասխանողը, այնուհետև, իրեն թույլ է տվել Հայցվորին ինչ-որ «դիագնոզ» վերագրել և նշել է, թե նա իրեն կենտրոնի տնօրեն է «հորջոր-ջում»:
Հոդվածի մասով.
Պատասխանողը գտել է, թե «հոդվածի ձևաչափի սահմաններում անհրաժեշտություն չկար մեկ ու կես էջը լցնել 18-րդ դարի հայոց պատ-մությամբ, օսմանյան հրովարտակների բովանդակային վերլուծությամբ ու Արմեն Այվազյանով» և, որ «սեփական գիտելիքների պակասը Այվազյան-Յազըճեան երկյակը որոշել էր լրացնել այսպիսի պոռթկումով, որի դրդապատճառների մասին կխոսենք ստորև»: Ըստ Պատասխանողի` Գևորգ Յազըճյանը Հայցվորի դրդմամբ է հրապարակել իր հոդվածը կամ ստորագրել է Հայցվորի հեղինակած հոդվածը։ Պատասխանողը գրել է, թե իր չհրապարակված դիսերտացիայում «[հ]ղումը [Հայցվորի] աշխա-տանքին արվել է մի կողմ թողնելով նրա մարդկային ու անհատական հատկանիշները»:
Հոդվածում Պատասխանողը Հայցվորին անվանել է «էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող լյումպե-նացված խմբակի» անդամ, որն իրականացնում է «անարդյունավետ և պարապ» գործունեություն:
Պատասխանողը նաև հայտարարել է, թե իրեն դատափետելու համար Հայցվորը թաքնվել է Գևորգ Յազըճեանի գրչի հետևում:
Այնուհետև, Հայցվորին անվանելով Գևորգ Յազըճեանի «պաշտ-պանյալ», Պատասխանողը կրկին անգամ անդրադարձել է Ծիծեռնակա-բերդի հուշահամալիրի գիշերային լուսավորությունն անջատելու` վերը հիշատակված փաստին և նշել է, թե Հայցվորը հղում տալով թրքական մամուլին տարածել է այս «ստահոդ լուր»-ը: Այստեղ Պատասխանողը դարձյալ Հայցվորին անվանել է «իրեն ռազմավարագիտական հետազո-տությունների կենտրոնի տնօրեն հորջորջող անձ», որը «[թ]րքական քարոզչության խայծը կուլ տալով` (…) արդյունքում վարկաբեկեց թե´ Հայաստանի Հանրապետությունը, և թե´ Ծիծեռնակաբերդը» և, որ ինքը և էլի ինչ-որ այլ անձինք ձեռնպահ են մնացել Հայցվորի «դավաճանական այս արարքը պատժելուց»:
Պատասխանողը Հայցվորին անվանել է «մերժվածների խմբակ»-ի անդամ, ավելացնելով, թե այդ «խմբակ»-ի «[բ]աշիբոզուկային գործելա-կերպը» շատերին է նրանից վանել, և որ ինքն այդ «խմբակ»-ի մասին կարող է ասել՝ «անցավորաց մասին կամ լավ, կամ ոչինչ»:
II. Հայցի իրավական հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ անձի պատիվը, արժանապատ-վությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպար-տությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
Նույն օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի համա-ձայն` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է, իսկ 3-րդ մասի համաձայն` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Պատասխանողի կողմից հեռուստահաղորդման, իսկ այնուհետև հոդվածում արված բոլոր վերոհիշյալ արտահայտություններն կազմում են Հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքներ և/կամ զրպարտություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով,
խնդրում եմ`
պատասխանող Հայկ Դեմոյանին պարտավորեցնել հայցվոր Արմեն Այվազյանին վճարելու 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ որպես նրան հասցված վիրավորանքների դիմաց փոխհատուցում և 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ` որպես հայցվորին զրպարտելու դիմաց փոխհատու-ցում:
Կից ներկայացնում եմ` 1) հայցվորի ներկայացուցչի իրավասու-թյունները հավաստող լիազորագիրը. 2) հայցվորի անձնագրի պատճենը. 3) հրապարակված հոդվածի տպագրությունը:
Հայցադիմում պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանին
Հայցվոր`
Արմեն Այվազյան
(Երևան, 0015, Զաքյան փողոց, 8-րդ շենք, բնակարան № 8)
Պատասխանող`
Հայկ Դեմոյան
(Երևան, 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ)
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասինI. Գործի փաստերը.

Արթուր Գրիգորյան
հայցվորի ներկայացուցիչ
[1] Հեռուստահաղորդման տեսագրությունը տեղադրված է http://returntoarmenia.com/ վեբ-կայքում: