Լրահոս

30.04.2011 14:09


Թուրքիայում ադրբեջանական դիպուկ հրացանների արտադրություն կսկսվի

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, այս տարի Թուրքիայում կարող են սկսվել «Իստիգլալ» 12,7 մմ տրամաչափի ադրբեջանական դիպուկ հրացանների արտադրություն։

12,7 մմ տրամաչափի «Իստիգլալը» (IST-12.7 Anti-Material Rifle) մշակվել է ադրբեջանական ճարտարագետների կողմից։

Ինչպես հաղորդել են Թուրքիայի քիմիական արդյունաբերության կազմակերպությունից, Թուրքիայի և Ադրբեջանի  միջև հրացանի  համատեղ արտադրության պայմանավորվածությունը  կայացել է անցած տարեվերջին, իսկ այս տարվա փետրվարին Ադրբեջանի արդյունաբերության պաշտպանության նախարարությունը Թուրքիայի քիմիական արդյունաբերության կազմակերպության հետ  համաձայնագիր է ստորոգրել «Իստիգլալի» արտադրություն սկսելու համար։

Այս պահին տեխնիկական փոխանակության աշախտանքներ են կատարվում։ IST-12,7 թուրքական նմուշը ծրագրվում է փոխանցել Թուրքիայի  զինված  ուժերին, ինչպես նաև Թուրքիայի քիմիական արդյունաբերության կազմակերպության հետ համագործակցող ՆԱՏՕ–ի անդամ երկրներին և արտաքին շուկա։

Նշենք, որ IST-12,7–ը կշռում է 16 կգ և կարող է հաջողությամբ կիրառվել մինչև 2000 մ տարածության վրա։

Այս խորագրի վերջին նյութերը