Մանկածնության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,5%–ով
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրել է 2011թ. առաջին եռամսյակի մանկածնության ու մահացության տվյալները։
Ըստ վիճակագրության՝ հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրացվել է 10 251 կենդանի ծնունդ, որով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 3,5%–ով նվազում է արձանագրվել. նախորդ տարի 10 625 կենդանի ծնունդ է եղել։ Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով այս տարի 12,7 կենդանի ծնված է գրանցվել նախորդ տարվա 13,2–ի համեմատությամբ։
2011թ. առաջին եռամսյակում արձանագրվել է մեռելածնության 219 դեպք. այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 203։

7or.am