Լրահոս

30.04.2011 12:40


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ը հանրապետությունում բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 7-ական, խարդախության 8 և խուլիգանության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. 8 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը