Փաշինյանի փոփոխությունն անխուսափելի է․ այս պատերազմը պարտված մարդը բարոյական, քաղաքական իրավունք չունի կառավարել․ Երվանդ Բոզոյան
Բոլորի համար պարզ է, որ Հայաստանի ղեկավարն ադեկվատ չի պատկերացրել իրավիճակը թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարություններին: «Փաշինյանը միայն այն ժամանակ կանգնեցրեց ռազմական գործողությունները, երբ ամբողջ Արցախը կորցնելու վտանգ կար, և մենք ստացանք վատթարագույն հայտարարություն: Այսինքն՝ այն, ինչը երեկ հաստատեց նաև ՌԴ նախագահ Պուտինը»,-ասաց նա: Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատերազմի, այլև մնացած բոլոր հարցերի վերաբերյալ իր ամբողջ գործունեության ընթացքում ոչ ադեկվատ վերաբերմունք է դրսևորել:
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Արցախի թեմայով հարցազրույցի ժամանակ ասել էր. «Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փախստականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Հայաստանը դեմ է եղել ․․․ Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է»: Հաշվի առնելով նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի երեկվա հայտարարությունը, որ պատերազմի 4-րդ օրն արդեն դիմում է ներկայացրել ռազմական գործողությունները քաղաքական ճանապարհով դադարեցնելու մասին, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնացել պատերազմի դադարեցմանը հոկտեմբերին, երբ Շուշին հայկական ուժերի վերահսկողության տակ էր:
-Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ Հայաստանի ղեկավարը ադեկվատ չի պատկերացրել իրավիճակը թե՛ պատերազմից առաջ՝ իր կողմից տարվող ընդհանուր քաղաքականության ժամանակ, թե՛ պատերազմի սկսվելուց հետո: Պատերազմի սկսվելուց հետո, ԳՇ պետի խոսքով՝ արդեն 4 օր անց պարզ էր, որ բալանսը հնարավոր չէ պահպանել, որովհետև պատերազմի մեջ են ներքաշվել ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և ահաբեկչական կազմակերպությունները: Եվ կարծում եմ՝ քաղաքական որոշմամբ պետք է լիներ այն, որ անհապաղ պետք է դադարեցվեին պատերազմական գործողությունները, որովհետև ժամանակը աշխատելու էր Հայաստանի դեմ: Այս պատերազմի շարունակությունը բերելու էր նոր զոհերի, նոր տարածքային կորուստների և ավելի վատ համաձայնագրի կնքմանը, նրան, ինչին մենք ականատես եղանք: Փաստացի, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանն այս գործընթացը կանգնեցրեց միայն այն ժամանակ, երբ կար Ստեփանակերտի անկման իրական վտանգ: Միայն այդ ժամանակ, երբ կարող էր ամբողջ Արցախը կորցնել, այն ժամանակ կանգնեցրեց ռազմական գործողությունները, և մենք ստացանք վատթարագույն համաձայնագիր: Այսինքն՝ այն, ինչը երեկ հաստատեց նաև ՌԴ նախագահ Պուտինը:
-Նիկոլ Փաշինյանի կողմից սխալ որոշումներ կայացնելու հետևանքո՞վ է, որ Արցախում այժմ ունենք այն, ինչ ունենք, թե՞ այլ պատճառ եք տեսնում:
-Որպեսզի մենք ամբողջական հասկանանք, թե սխալ որոշումների կայացման մեջ դիտավորյալ բան կար, դա պետք է ապագա ԱԺ հանձնաժողովը բոլոր աշխատանքները, գործողություններն ուսումնասիրի, վերլուծի և վերջնական եզրակացության հանգի: Այսինքն՝ միանշանակ ասել՝ պատահականություն, թե դիտավորություն է եղել, հնարավոր չէ: Այս իշխանությունները, կոնկրետ այսօրվա վարչապետն իր ամբողջ գործունեության ընթացքում բոլոր հարցերի վերաբերյալ ոչ ադեկվատ վերաբերմունք է դրսևորել, դա ակնհայտ է: Դա վերաբերում է ոչ միայն պատերազմական գործողություններին, այլև դատական համակարգի, կորոնավիրուսի, տնտեսության հետ կապված քաղաքականությանը: Գրեթե բոլոր հարցերով նրա մոտեցումները նույնական են եղել և պատերազմական գործողությունները բացառություն չէին: Մենք միշտ նշել ենք՝ աստված չանի, որ Հայաստանը հայտնվի պատերազմի մեջ, որովհետև այն մենեջմենթը, ինչը տեսանք կորոնավիրուսի դեմ պայքար հարցում, մենք ականատես կլինենք պատերազմի ժամանակ, բայց այստեղ արդեն տեսանելի մեծ կորուստներով:
-Նշեցիք, որ Հայաստանի ղեկավարը ադեկվատ չի պատկերացրել իրավիճակը պատերազմի ընթացքում: ՌԴ նախագահի, ԳՇ պետի հայտարարություններից հետո այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, կրկին ոչ ադեկվատ է գնահատում արդեն հետպատերազմական վիճակը:
-Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքն այլևս չի կարող կառավարել: Մյուս կողմից հասարակությունում առաջացել է շատ վտանգավոր իրավիճակ, ինչի մասին երեկ խոսեց Պուտինը: Բանն այն է, որ այն հայտարարությունը, որը ընդունվել է, դա վատթարագույն փաստաթղթերից մեկն է, բայց դրա այլընտրանքը կլինի Արցախի վերջնական կորուստը: Ինչո՞ւ, որովհետև այս հայտարարությունից դժգոհ է մնացել Թուրքիան, և Թուրքիան ուզում է, որ այս համաձայնագիրը վերացվի, որովհետև ինքը գրեթե նվազագույն ռազմական ներկայությունն է ստացել: Հիմնականում Ադրբեջանի հետ փորձեց պայմանավորվել Մոսկվան և արդյունքում Թուրքիայի համար շատ կարևոր է, որ այս համաձայնագիրը չեղարկվի, բայց չեղարկվելու տարբերակ չունի, որովհետև Ադրբեջանը գոհ է այս համաձայնագրից, դժգոհ է հայկական կողմը: Հայաստանում այդ դժգոհությունը հայտնում են շատ քաղաքական շրջանակներ, մի մասը զգացմունքային, մյուս մասը դիտավորյալ: Դիտավորյալ ասելով նկատի ունեմ այն, որ ուղղորդվում է արևմտյան որոշ շրջանակների կողմից, որոնք նույնպես դժգոհ են: Պարզ մի բան ասեմ, եթե հասարակության մեջ չառաջանա կոնսենսուս, որ այդ համաձայնագրի այլընտրանքը Արցախի վերջնական կորուստն է և Հայաստանի իրական վտանգը, ապա ես կարծում եմ՝ Հայաստանը չի կարող առողջանալ: Այս իրավիճակը զգալով Պուտինը հենց երեկ նշեց, որ եթե Հայաստանը փորձի գնալ այլընտրանքային ճանապարհով, ապա դա կբերի ինքնասպանության: Փաշինյանը, զգալով այս իրավիճակը, փորձում է խաղալ այս լարերի վրա: Այսինքն՝ նա, զգալով, որ քաղաքական դաշտը դեռ ադեկվատ, պատրաստ չէ իսկապես այնպիսի քայլերի, որոնք կարող են բերել հանդարտեցման, խաղաղության, և որ այս կատաստրոֆիկ իրավիճակի ճշգրիտ գնահատման արդյունքում մենք կարող ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից, փորձում է այս հակասական վիճակն օգտագործել իր օգտին: Նա փաստացի փորձում է վախեցնել Մոսկվային, որ եթե ինքը չլինի, ապա Հայաստանում կգան ազգայնական, ռևանշիստական ուժերը, կչեղարկեն այդ հայտարարությունը, որի արդյունքում կկորսվի ոչ միայն Արցախը, այլև Թուրքիան ամբողջովին կգրավի Ադրբեջանը և Հայաստանի կեսը: Սա է խնդիրը: Այսինքն՝ այստեղ ոչ այնքան Փաշինյանի պրոբլեմն է, որքան մեր քաղաքական դաշտի հասունության պակասի խնդիրն է: Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական դաշտում պետք է մի նոր ռեստարտ լինի, նորովի պետք է դիտարկենք, թե ինչ է կատարվել և պետք է հասուն դիրքորոշում ունենանք այս հարցում, որպեսզի բոլոր հիմնական կողմերը հասկանան: Փաշինյանի փոփոխությունն անխուսափելի է, որովհետև այս պատերազմը պարտված մարդը բարոյական, քաղաքական իրավունք չունի կառավարել: Դա միանշանակ է, նրա ամեն ժամ, ամեն րոպե մնալը աղետ է երկրի համար: Բայց նորից եմ կրկնում, որպեսզի այդ աղետը վերջնական չլինի, մենք պետք է ձևավորենք այլընտրանքը, իսկ այլընտրանքի համար մենք պետք է կարողանանք ադեկվատ և սթափ քաղաքական այլընտրանք ներկայացնել: Խնդիրը սրանում է: