Լրահոս

30.04.2011 11:42


Չելենտանոն Բեռլուսկոնիին մեղադրել է Իտալիան կառավարել չկարողանալու և ստախոսության համար

Չելենտանոն Բեռլուսկոնիին մեղադրել է Իտալիան կառավարել չկարողանալու և ստախոսության համար

Ինչպես հաղորդում է «Տրուդ» թերթը, իտալացի դերասան և երաժիշտ Ադրիանո Չելենտանոն բաց նամակով է հանդես եկել, որով երկրի վարչապետ  Սիլվիո Բեռլուսկոնիին մեղադրել է անիրավաչափության և ստի համար։

–Արդեն պետք չէ «աջ» կամ «ձախ» լինել, որպեսզի հասկանաս, որ այնպիսի մարդը, ինչպիսին Բեռլուսկոնին է, չի կարող ղեկավարել ոչ միային Իտալիան, այլև ցանկացած  այլ երկիր։ Լավագույն դեպքում նա և իր սուտ ձայնակցողները կարող են համապատասխանել փոքր ցեղի, որտեղ բոլորը հավաքվում են առաջնորդի շուրջը և հերթով սնվում են սեփական ստով,–հայտարարել է նա։

Չելենտանոն հիշեցրել է Սիլվիո Բելռուսկոնիի քրեական սկանդալների շարքի մասին։

«Գազետա.ռու»–ն գրում է, թե դերասանը, ով իտալացի  բազմաթիվ մարդկանց համար  բարոյական հեղինակություն  է համարավում, կոչ է արել մասնակցել հունիսի 12–ին կայանալիք հանրաքվեին։

Քվեարկության են դրված ատոմային էներգիայի, ջրի սեփականաշնորման հետ կապված հարցեր, ինչպես նաև «հարգելի պատճառով» օրենքի չեղյալ հայտարարումը, որի շնորհիվ Բեռլուսկոնիին այսքան ժամանակ հաջողվում է խուսափել դատական նիստերին մանսակցելուց՝ պատճառ բերելով զբաղվածությունը։

Այս խորագրի վերջին նյութերը