Եմենի նախագահ Ալի Աբդալահ Սալեհը, ինչպես սպասվում է, այսօր կստորագրի երկրի ներքաղաքական կարգավորման նախագիծը։ Փատաթուղթը առաջարկվել էր Պարսկական ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից։
Փաստաթղթի համաձայն՝ Սալեհը հրաժարական կտա, որի համար նրան անձեռնմխելիություն են խոստանում։ Իր պաշտոնից նա պետք է հեռանա 30 օրվա ընթացքում՝ ազգային միասնության կառավարության կազմավորումից հետո։ «Ռոսիա–24» հեռուստաալիքը փոխանցում է, որ երկրում, այնուամենայնիվ, շարունակվում են նախագահի կոմղնակիցների զանգվածային ցույցերը, որոնք չեն ուզում, որ նա հեռանա։
Եմենի նախագահը կստորագրի իր հրաժարականը