Լրահոս

30.04.2011 10:49


Քադաֆին ՆԱՏՕ–ին բանակցությունների է հրավիրել

Քադաֆին ՆԱՏՕ–ին բանակցությունների է հրավիրել

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, այս գիշեր Լիբիայի ղեկավար Մումար Քադաֆին հեռուստատեսային ուղերձով ՆԱՏՕ–ին բանակցությունների է հրավիրել։

Քադաֆին հայտարարել է, թե լիբիական իշխանությունները  պատրաստ են բանակցությունների, բայց դա չի կարող միակողմանի  լինել։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ–ի գործողությունները դուրս են եկել ՄԱԿ–ի մանդատի  շրջանակներից և Ռուսաստանին, Չինաստանինին, աֆրիկյան և լատինամերիկյան բարեկամ երկրներին կոչ է արել ճնշում գործադրել  ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի վրա, որպեսզի նա վերանայի Լիբիայի մասին բանաձևը։

Ի տարբերություն նախորդ ելույթների, որում ապստամբները առնետներ են անվանվել, այս անգամ, Քադաֆին դիմել է «համաքաղաքացիներին, որպեսզի վայր դնեն զենքերը, քանի որ լիբիացիները չեն կարող մարտնչել իրար դեմ»։

Լիբիայի  ղեկավարը հերքել է խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների վերաբերյալ մեղադրանքներն ու ՆԱՏՕ–ին առաջարկել է իրեն վերադարձնել այն հազար մարդկանց, ովքեր սպանվել են  քաղաքացիական պատերազմի և ռմբակոծությունների հետևանքով։

Քադաֆին խոստացել է, որ եթե ՆԱՏՕ–ի հետ խաղաղ բանակցություններ չսկսվեն, լիբիական ժողովուրդը  կշարունակի պատերազմել։

Նրա խոսքերով, այդուհանդերձ, եթե ցամաքային գործողություններ սկսվեն, դաշինքի զորքերը կոչնչանան։

–Մահ կամ ազատություն։ Չե՛նք հանձնվի, չե՛նք վախենում, չե՛նք գնա,–իր ելույթն ավարտել է Լիբիայի ղեկավարը։

Նա հատուկ շեշտել է, թե  երկրից չի հեռանա։

Քադաֆիի ելույթից անմիջապես հետո պաշտոնական ԶԼՄ–ները հաղորդել են, որ ՆԱՏՕ–ի ինքնաթիռները ռմբակոծել են հեռուստակենտրոնի մոտակայքի շինությունները։ Տուժածների մասին տեղեկություններ  չկան։

Այս խորագրի վերջին նյութերը