Լրահոս

30.04.2011 10:31


Ռուսաստանը ՄԱԿ–ում դեմ է քվեարկել Սիրիայի վերաբերյալ բանաձևին

Ռուսաստանը ՄԱԿ–ում դեմ է քվեարկել Սիրիայի վերաբերյալ բանաձևին

ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայում խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունների կողմից կիրառվող բռնությունները քննադատող բանաձև է ընդունել։ Ռուսաստանը դեմ է քվեարկել։ Այս մասին հաղորդում է «BBC Russian»–ը։

ԱՄՆ–ի կողմից մտցված բանաձևի օգտին է քվեարկել 26 երկիր։ Ինը դեմ է հանդես եկել, և հինգը քվեարկությունից բացակա է եղել։

Բացակայողների շարքում գլխավորապես արաբական երկրներն են՝ «Ռոյթերս» գործակալության տեղեկացմամբ՝ Քաթարը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Բահրեյնը։

Ռուսաստանից բացի՝ բանաձևին դեմ են քվեարկել մասնավորապես Չինաստանը, Կուբան, Էկվադորը։ Նրանք հայտարարել են, թե այդ բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդում երկակի չափորոշիչներ են գործում։

Այս խորագրի վերջին նյութերը