Երեկվա բողոքի ցույցի ընթացքում Սիրիայում առնվազն 42 մարդ է զոհվել
Սիրիայում երեկ տեղի ունեցած բողոքի գործողության հետևանքով ամենաքիչը 42 մարդ է զոհվել։ Նրանց մեծ մասը զոհվել է կառավարական զորքերի կողմից շրջափակված Դերաա քաղաքում, որը գտնվում է երկրի հարավ–արևմուտքում։ Այս մասին է հաղորդում «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով տեղի իրավապշտպան կազմակերպություններին։
Երկրով մեկ տեղի ունեցած «Ցասման օր» անունով բողոքի ցույցերի կազմակերպման համար օգտագործվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։
Դերաան այն քաղաքն է, որտեղ տեղի են ունեցել Սիրիայի առաջին հակակառավարական ցույցերը՝ 2011թ. մարտից սկսած, և որտեղ խռովությունները ամենախիստ բնույթն են ստացել։ Որպեսզի չարտոնված ցույցերը ճնշվեն, սիրիական իշխանությունները զինվորական ստորաբաժանումներ են քաղաք ուղարկել։
Հավելենք՝ այսօր հայտարարվել է, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառելու Սիրիայի ուժային կառույցների երեք բարձրաստիճան սպաների նկատմամբ։ Մի շարք լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ նրանց թվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եղբայր Մահեր Ասադը, ով զինված ուժերում բարձր դիրք է զբաղեցնում։ Պատժամիջոցները տնտեսական բնույթ են կրում և նախատեսում են, մասնավորապես, սառեցնել հաշիվներն ամերիկյան բանկերում, եթե այդպիսիք հայտնաբերվեն։