Լրահոս

30.04.2011 09:50


Մեթյու Բրայզա. «Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց է զգացվում»

Մեթյու Բրայզա. «Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց է զգացվում»

Բաքվում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայատարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց է զգացվում։

Ինչպես հաղորդում է «AZE.az»–ը, Մեթյու Բրայզան մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարագվորման բանակցությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր  հանդիպումը, որը  կարող է տեղի  ունենալ ամռանը։

Մեթյու Բրայզան հայտարարել է, որ մինչև երկու  նախագահների հանդիպումը՝ կհանդիպեն արտգործնախարարները և կորորշեն մնացած  հարցերը։

ԱՄՆ դեսպանը ընգծել է, որ  այսօր Հայաստանի և Ադրբեջանի  արտգրոծնախարարները աշխատում են այդ հարցերի շուրջ։ Նրա կարծիքով՝ երկու պետությունների  նախագահներն էլ հակամարտության կարգավորման հարցում կհասնեն առաջընթացի։

Հիշեցնենք, որ մարտի 5–ին Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ  Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Այս խորագրի վերջին նյութերը