Լրահոս

30.04.2011 09:14


Պատանի հայ ձյուդոիստը Անկարայում հաղթեց ադրբեջանցուն

 Պատանի հայ ձյուդոիստը Անկարայում հաղթեց ադրբեջանցուն

Անկարայի «Արենա» մարզապալատում ավարտվեց «World Children’s Games» փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների երկրորդ օրը: Մեր դեռահասների հավաքական թիմը բավարարվեց երկուական արծաթե և մեկ բրոնզե մեդալներով:

50 կգ քաշային կարգում հանդես եկող Երևանցի Կառլեն Ղազարյանը մեկ հաղթանակից և մեկ պարտությունից հետո 3-րտ տեղի համար գոտեմարտում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Էմին Դամիրզադեին և գրավեց 3-րդ պատվավոր տեղը: 60 և +60 կգ քաշային կարգերում հանդես եկող Գյումրեցի Գրիքոր և Չարենցավանցի Շավարշ Սահակյանները մտան կիսաեզրափակիչ և երկուսն էլ պարտվեցին Ռուսաստանի ձյուդոիստներին: 55կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Դավթյանը բավարարվեց 5-րդ տեղով:

Այսպիսով 7 քաշային կարգերից Հայաստանը նվաճեց 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:

Մայիսի 1-ին տեղի կունենա խաղերի հանդիսավոր փակումը, հիշեցնենք, որ անցկացվող 13 մարզաձևերից մասնակցում էին 90 երկրների 3000 մասնակիցներ:

Մայիսի 2-ին մեր պատվիրակությունը հետ կվերադառնա Հայաստան:

Անկարայից. ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը