Ռուսաստանում հունիսի 1–ից կբարձրանան ավիատոմսերի գները
Ռուսաստանում հունիսի 1–ից կբարձրանան ավիատոմսերի գները, քանի որ ռուսական մի շարք փոխադրող ընկերություններ կսկսեն վառելիք կուտակել։
Ռուսական խոշորագույն ավիափոխադրիչներ «Աերոֆլոտն» ու «Տրանսաէրո»–ն դրա մասին զբոսաշրջային ընկերություններին արդեն իսկ տեղեկացրել են, ինչի հետևանքով զբոսաշրջային գործակալությունները հայտարարել են գրեթե բոլոր ուղղություններով ուղեգրերի գների բարձրացման մասին։
Կրետե և Թունիս թռիչքների համար վառելիքային կուտակումը կկազմի 40 եվրո։ Ընդհանուր առմամբ՝ ուղևորությունների գները եվրոյով արվող հաշվարկների դեպքում կբարձրանան 6%–ով, իսկ դոլարով հաշվարկների համար՝ 10%–ով։
«Ռոստուրիզմ»–ում զբոսաշրջային գործակալություններին խորհուրդ են տվել չբարձրացնել գները հունիսի այն ուղևորությունների համար, որոնք արդեն ամբողջությամբ վճարված են։ Իրենց հերթին գործակալությունները հայտնել են, թե ավելորդ ծախսերը ծածկել չեն կարող։
Վառելիքային կուտակումը պայմանավորված է նավթի գների բարձրացմամբ։ «Տրանսաէրո»–ում նշել են, որ 2010թ.–ից մինչև 20011թ. ապրիլ որոշ փոխադրողների ծառայությունների գները 1 տոննա ավիավառելիքի դիմաց բարձրացել է մոտ 5,4 հազ. ռուբլով։