Հարցազրույց

16.11.2020 21:11


Ինչ պետք է անել այս ամենից հնարավորիս շահած դուրս գալու համար. Դավիթ Շահնազարյանի տեսակետը (տեսանյութ)

Ինչ պետք է անել այս ամենից հնարավորիս շահած դուրս գալու համար. Դավիթ Շահնազարյանի տեսակետը (տեսանյութ)

Քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, արցախյան պատերազմի մարտավարական որոշ խնդիրներին և ներքաղաքական վերջին զարգացումներին։

Դավիթ Շահնազարյանը ևս մեկ անգամ վկայակոչել է 2,5 տարի առաջ արված կանխատեսումները, որոնք դարձել են իրականություն։ Նա մասնավորապես ժամանակին մատնանշել է, թե ինչ հունով է ընթանում բանակցային գործընթացը, ինչպես են Հայաստանում կազմաքանդվում ուժային կառույցները, ինչպիսի հակաօրինական ու հակասահմանադրական գործողություններ են կատարվում։

«Այն ճանապարհով, որով գնում է Փաշինյանը, չենք ստանալու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նույնիսկ 1997 թվականի փուլ առ փուլ տարբերակը։ Վերջին 2,5 տարվա ընթացքում Փաշինյանն իրականացրել է քաղաքականություն, որի արդյունքում Ադրբեջանը ստացել է նորանոր փաստարկներ, որոնց շնորհիվ արդարացնելու էր իր կողմից սանձազերծված պատերազմը։ Այն, ինչ կատարվեց մեզ հետ, 1915 թվականից հետո հայ ժողովրդի ամենամեծ աղետն էր»,–նշում է քաղաքական գործիչը։

Դավիթ Շահնազարյանն անդրադարձել է նաև այն հնարավոր քայլերին, որոնք պետք է կիրառվեն անխուսափելի իշխանափոխությունից հետո, որպեսզի մեղմվեն պատերազմի հետևանքներն ու հետզհետե շտկվի ստեղծված իրավիճակը։

Այս խորագրի վերջին նյութերը