Լիբիայի և Թունիսի զորքերը սահմանի վրա մարտեր են մղում
Լիբիայի ու Թունիսի սահմանի վրա գտնվող Դեհիբատ քաղաքի կենտրոնում զինված բախումներ են տեղի ունենում լիբիական ու թունիսական բանակների միջև։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Մուամար Քադաֆիի ուժերը մեծամածավալ հարձակում են սկսել «Դեհիբատ» հսկիչ անցագրային կետի վրա։ Հինգշաբթի օրվա երկրորդ կեսին լիբիացի ապստամբների ջոկատները հակառավարական զորքերից հետ են վերցրել այդ անցակետը, որն ավելի վաղ իրենց վերահսկողության տակ էին առել։
Թունիսի իշխանությունները հինգշաբթի Լիբիային բողոք են ներկայացրել լիբիացի ապստամբների ու զորքերի միջև ռազմական գործողությունների ընթացքում սահմանը խախտելու կապակցությամբ։ Դրանից բացի, թունիսական կողմը պնդում է, որ լիբիական հրետանու արկերն ընկել են իրենց տարածքի վրա։
Նախորդ շաբաթ մի քանի հարյուր գրոհայիններ գրավել էին մայրաքաղաք Տրիպոլիից 360 կմ արևմուտք գտնվող Վազան բնակավայրի շրջանում տեղակայված անցակետը։ Դրանից հետո Վազանի հարևանությամբ գտնվող թունիսական Դեհինատ սահմանային քաղաք են եկել լիբիացի 150–200 անզեն զինվորականներ, ովքեր պաշտպանություն են խնդրել Թունիսից։
Սահմանային անցակետում հիմնավորված խռովարարներն անմիջապես իրենց վերևում կախել են 1969թ. Քադաֆիի իշխանության գալուց հետո վերացված միապետական դրոշը։