Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև այսօր ստորագրվելիք հռչակագիրը խոսում են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների մասին:
Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը նշել է, որ համատեղ ակտիվ աշխատանքով 2011թ. կարելի է դարձնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նոր որակ հաղորդելու ժամանակաշրջան:
Անդրադառնալով ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվելիք համատեղ հռչակագրին և կարևորելով այն, Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ հռչակագրի նպատակն է Հայաստանն ավելի մոտեցնել Եվրամիությանը` աջակցելով իրականացվող բարեփոխումներին: Նախագահ Սարգսյանի խոսքով, փաստաթղթով Հայաստանը մեկ անգամ ևս փաստում է բարեփոխումները շարունակելու վճռականությունը, իսկ Եվրոպական հանձնաժողովը` այդ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:
Հանրապետության ղեկավարի հետ հանդիպումից հետո Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ստորագրել են ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև համատեղ հռչակագիրը, որով կողմերը ողջունում են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված լավ առաջընթացը և շեշտում ապագա Ասոցացման համաձայնագրի շրջանակում երկկողմ` խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը ուղղված` Հայաստանի Հանրապետության հետագա քայլերի կարևորությունը: Փաստաթղթով ՀՀ կառավարությունը և Եվրահանձնաժողովը նաև ստանձնում են հանձնառություն` ավելի ակտիվորեն հետամուտ լինել Եվրոպական հարևանության քաղաքական ուղենիշներին, ինչը կամրագրվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի կողմից համատեղ մշակվելիք` բարեփոխումներին միտված գործընկերության շրջանակներում: Հռչակագրի համաձայն, դրանք կուրվագծեն համագործակցության այն ոլորտները, որոնք կարող են լինել մեր հարաբերությունների կիզակետում` ԵՄ գործիքների և միջոցների օգնությամբ:
Հռչակագրով վերահաստատվում է Հայաստանի Հանրապետության հստակ հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը և ընդգծվում Եվրոպական Հանձնաժողովի պատրաստակամությունը՝ տրամադրելու ավելի մեծ աջակցություն բարեփոխումների իրականացման համար, ներառյալ բյուջետային աջակցության և Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև համաձայնեցված` Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի միջոցով: