Լրահոս

29.04.2011 17:25


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 3 դեպք, որից բացահայտվել է 1-ը:

Արձանագրված գողության 19 դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 12 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի, մարմնական վնասվածք հասցնելու 1-ական և գողության 2 դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 2-ը՝ վրաերթ. 1 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը