Լրահոս

12.01.2011 14:41


Իշխանություններից պահանջում են մի կողմ դնել վրեժխնդրությունը

2008թ. նախագահական ընտրություններից հետո  հայաստանյան բանտերը լցված են քաղբանտարկյալներով: Այս տարիների ընթացքում քաղբանտարկյալներից շատերը կորցրեցին իրենց հարազատներին: Բացի քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանից, ում հայրը մահացավ Ֆրանսիայում, մնացած բոլոր դեպքերում քաղբանտարկյալներին թուլատրվել է մասնակցել իրենց հարազատների հոգեհանգստի ու թաղման արարողություններին:

Ս. թ. հունվարի 11-ին մահացել է քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանի մայրը: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն այդ առթիվ իր  ցավակցություններն է հայտնում Շմավոնին, միաժամանակ հանրությանը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունները առաջնորդվելով իրենց էությանը հարիր պարզունակ վրեժխնդրությամբ' որոշել են էլ ավելի անմարդկային դարձնել քաղբանտարկյալների նկատմամբ իրենց վերաբերմունքը:  Այս պահին առկա տեղեկատվության համաձայն  իշխանությունները վճռել են նրան ընդամենը մոր թաղման արարողությանը երկու ժամ ներկա գտնվելու հնարավորություն ընձեռնել:

Դատապարտելով հերթական այս անմարդկային քայլը' Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն ՀՀ իշխանություններից պահանջում է մի կողմ դնել վրեժխնդրությունը  և  քաղբանտարկյալին' մորը վերջին հրաժեշտի նորմալ  հնարավորություն ընձեռնել:

                                                      Հայաստանի քաղաքական բանտարկյալների և  հալածյալների պաշտպանության կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը