Ըստ որոշ տեղեկությունների՝ Գյումրիի հիվանդանոցներից մեծ թվով բժիշկներ դիմում են Ռուսաստանի Դաշնության «Հայրենակիցներ» ծրագրին՝ Հայաստանից մեկնելու և Ռուսաստանում մշտական բնակություն հաստատելու համար: Հիմնական պատճառը բժիշկներին վճարվող չնչին աշխատավարձներն են, որոնք նրանց հնարավորություն չեն տալիս արժանավայել կյանքով ապրել: Այս տեղեկությունները չեն հերքել նաև Գյումրիի հիվանդանոցներից, սակայն նշվում է, որ բժիշկների արտագաղթը դեռևս աղետալի չափերի չի հասել: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, գտնում է, որ անհանգստանալու կարիք չկա, և արտառոց ոչինչ տեղի չի ունենում.
–Ոչ թե ինչ-որ բժիշկներ, կարող է՝ ինչ-որ քաղաքացիներ դիմած լինեն միգրացիոն ծառայությանը: Դա միշտ է եղել, ամբողջ Եվրոպայից այսօր միգրացիա է դեպի Ամերիկա, բայց եվրոպացիները չեն էլ շփոթվում դրանից: Կարող է՝ մեր մոտ բժիշկ լինի և դիմած լինի միգրացիոն կենտրոն, դա ոչինչ չի նշանակում: Ընդհակառակը, արտասահմանից այսօր մեծ հոսք կա դեպի հանրապետություն, այդ թվում՝ բժիշկների, որոնցից շատերը գալիս են մշտական բնակության,–ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Բժիշկներն արտագաղթո՞ւմ են Գյումրիից

Դերենիկ Մալխասյան
Գյումրի