Լրահոս

29.04.2011 16:47


Կոչ՝ օգնել Ալինա Վարդանյանին

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախաձեռնություն է սկսվել, որի միջոցով կոչ է արվում օգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակչուհի Ալինա Վարդանյանին և նրա երեխաներին։ Ալինա Վարդանյանն ամուսնու մահից հետո արդեն 14 տարի միայնակ է հոգում 3 անչափահաս երեխաների հոգսերը:

Խմբի անդամները մայիսի 1-ին, ժ. 17:00–ին՝ Հայաստանի խուլերի միավորման դահլիճում բարեգործական ֆուտբոլ են կազմակերպելու, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի այդ ընտանիքին։ Խաղասրահում տեղադրված գանձանակներում էլ հանդիսատեսը կարող է իր հանգանակությունը կատարել։ Ֆուտբոլը խաղալու են «Ֆեյսբուք»–ի «Ես նեռվային եմ» խումբն ու «Realmadrid.am» երկրպագուների ակումբը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը