Քլինթոնն ու Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային զրույց են ունեցել։
Ըստ թուրքական լրատվամիջոցներին՝ հեռախոսային զրույցի ժամանակ Դավութօղլուն ու Քլինթոնը գնահատական են տվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և «ՖԱԹՀ» խմբավորումների միջև ձեռք բերված փոխհամաձայնությանը։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները տեսակետներ են փոխանակել Լիբիայի և Սիրիայի վերջին իրադարձությունների զարգացումների վերաբերյալ։
Հեռախոսազրույցի ժամանակ նաև քննարկվել են Լիբիայի վերաբերյալ Թուրքիայի առաջարկած ճանապարհային քարտեզի մանրամասները։ Դավութողլուն ընդգծել է խաղաղ բնակիչների պաշտպանության ու այդ ուղղությամբ ՆԱՏՕ–ի առաքելության շարունակության անհրաժեշտությունը։