Լրահոս

29.04.2011 15:10


Ռուբեն Հայրապետյանը(Նեմեց Ռուբո) իր որդուց երեխա ունենալու առաջարկը հայհոյանք չի համարում

Ռուբեն Հայրապետյանը(Նեմեց Ռուբո) իր որդուց երեխա ունենալու առաջարկը հայհոյանք չի համարում

ՀՀԿ–ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդունել է, որ իրոք իրավունք չունի հայհոյելու։

Ես լրագրողներին չեմ հայհոյում: Աղջիկ ջան, ես քեզ խորհուրդ եմ տալիս Կոկա-Կոլա խմի, նենց կթարմանաս,–ասել է Ռ. Հայրապետյանը՝ ի պատասխան այն մեղադրանքների, որ լրագրողներին հայհոյելու սովորություն ունի։

Այդուհանդերձ նա ավելացրել է.

–Ով փորձի իմ նկատմամբ ոտնձգություն անի, հաստատ շատ ավելի վատ կվերաբերվեմ: Ձեզ քանի՞ անգամ եմ հայհոյել, որ ասում եք սովորություն ունեմ: Լրագրողին ի՞նչ եմ ասել, որ ասել եմ՝ ուզում եք հղիանալ իմ որդուց, բա դա հայհոյանքա՞: Լավ բան եմ առաջարկել։ Առողջ, գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը